ԵՐԵՎԱՆԻ ՐԱՖՖՈՒ ԱՆՎԱՆ ՀԱՄԱՐ 36 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Ո՛վ բարեկամ, գիտությունը օվկիանոս է անսահման. Աշխարհն արար թեկուզ շրջես՝ ծարավ եղիր դու ուսման: Ֆիրդուսի

«Պտտական կվարտետի եռագույն օրհներգը»

Ցուցադրական գործնական դաս 9 –րդ դասարանում երկրաչափությունից՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 100 ամյակին։Մաթեմատիկայի ուսուցչուհի Ա.Խնձրցյանը հերթական անգամ մեզ զարմացրեց ու հիացրեց ։Կրեատիվ մտածողություն,ստեղծագործական մոտեցում։ Պտտական մարմինները ոչ միայն գրաֆիկական պատկերներ են կտավի վրա,այլ նաև երկրաչափական մարմիններ են տարածության մեջ,պտտական մարմինները…

Հիշում ենք ,որ աշխարհը չմոռանա

Հիշում ենք ,որ աշխարհը չմոռանա Որպես նորօրյա աղոթք հնչեց իններորդ դասարանի պատմության վերջին ոգեկոչման դասը՝ նվիրված հայոց ցեղասպանությանը։Մեր չսպիացած վերքի մորմոքը նորովի հնչեց աշակերտների շուրթերից և ավարտվեց աշխարհին ուղղված կոչով՝թող այլևս երբեք տիեզերքը չխռովի։ Դասը վարեց պատմության փորձառու ուսուցիչ Ա.Հակոբյանը։

Զանգեր ղողանջե՛ք, ղողանջե՛ք զանգեր…

Հայաստանի առաջին հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի վերջին ակորդը՝ութերորդցիների այցը Սարդարապատի հուշահամալիր և Սարդարապատի ազատամարտի ու ազգագրության թանգարան։

«ԻՄ ԱՂՈԹՔԻ ԼԵԶՈՒ»

«ԻՄ ԱՂՈԹՔԻ ԼԵԶՈՒ» Էլ ի՞նչ ունենք աշխարհում ,որ այսքան շատ մերը լինի . . . Այս խորագիրն ու բնաբանն էր կրում պատմության ուսուցիչ Ա. Հակոբյանի հերթական դաս ցերեկույթը՝ նվիրված մայրենիի օրվան։